Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մասնագետ. քրոնիկ հիվանդությունների սրման շրջան է

Մասնագետ. քրոնիկ հիվանդությունների սրման շրջան է

«Շտապ օգնության» «1-03» ծառայության կանչերի համաձայն, տարվա այս եղանակին բնակչությունն ամենից շատ գանգատվում է խրոնիկ հիվանդությունների սրացումից:

 

Սուր շնչառական վարակներով հիվանդների ծառայությանը դիմած թիվն այնքան էլ մեծ չէ: Այս մասին Panorama.am-ին ասաց «Շտապ օգնության» «1-03» ծառայության պետի տեղակալ Նունե Ժամկոչյանը:

Մասնագետի խոսքով, բոլոր տիպի հիվանդությունների սրացումները պարբերաբար` տարին երկու անգամ` աշնանն ու գարնանը, հաճախակի աճ են ապրում: Խրոնիկ հիվանդությունների սրացումներից հետո, հիմնականում, կանչերը վերաբերում են սրտանոթային համակարգին, հիպերտոնիկ հիվանդություններին: Ըստ նրա, նոյեմբերի 1-ից մինչև 14-ը ներառյալ ծառայության կանչերի թիվը եղել է 6813, որոնցից հոպիտալացվել է 887 մարդ: Այս ժամանակահատվածում գրանցված կանչերից 405-ը վերաբերել է սուր շնչառական հիվանդություններին:

 

Պետի տեղակալի խոսքով, նախնական տվյալներով, նոյեմբերին գրանցված կանչերի թիվն ավելի շատ է, քան նախորդ ամիսներին:

 

Օրինակ` նախօրին «1-03» ծառայությունը գրանցել է 554 կանչ:

 

«Պարբերաբար, արդեն նոյեմբեր ամսին մենք տեսնում ենք կտրուկ բարձրացումներ: Հիմնականում կանչերի մեջ գերակշտում են սրտանոթային, հիպերտոնիկ հիվանդությունների վերաբերյալ կանչերը: Սուր ռեսպերատորներն այդքան էլ չեն շատացել»,-նշեց նա:

Ըստ եռամսյակային տվյալների, ծառայությունը գրանցել է 38769 կանչ: Այսպես` օգոստոսին կանչերի թիվը եղել է 12822, հոսպիտալացվել են 1966 հոգի, սուր շնչառական վարակների վերաբերյալ գրանցվել է 941 կանչ: Սեպտեմբերին գրանցվել է 12230 կանչ, հոսպիտալացվել են 1883 հոգի, ԱՇՎ-ները կազմել են 967, իսկ հոկտեմբերի համար կանչերի քանակը եղել է 13717: Նրանցից հոսպիտալացվել են 1948 հոգի, 980 կանչը վերաբերել է ՍՇՎ-ներին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ